Գլխավոր » Լրահոս

Վերացնենք մուղամը մեր մշակույթից

Նոյեմբեր 4, 2009թ. 19:01

Այսօր մեր երգարվեստը ողողված է օտարոտի ռիթմերով ու մեղեդիներով: Եվ ամենացավալին այն է, որ որոշ «երաժիշտներ» ուղղակի վերցնում են թուրքերեն երգը և, թարգմանելով այն, մատուցում իբրև հայկական:

Երևույթը այնքան վտանգավոր է, որ խնդրին պետական մոտեցում է անհրաժեշտ, և, ինչու՞ չէ, ժամանակն է նաև մտածել գրաքննության մասին:

Պարզելու համար, թե ՀՀ մշակույթի նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ, դիմեցինք նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանին, և հերթական անգամ այս գերատեսչության պատասխանը ապշեցրեց մեզ.

«Ուժով հնարավոր չէ պայքարել հայերի կողմից թուրքերեն երաժշտության` հայկական մշակույթ «ներմուծման» դեմ և գրաքննություն հաստատել: Երևույթը կվերանա այն դեպքում, երբ անհատի կողմից բարձրանա ինքնագնահատանքն ու ազգայինի կարևորումը: Թեպետ, եթե շահագրգիռ կազմակերպությունները զբաղվեն այդ հարցով, ինչպես եղավ համերգների ժամանակ միայն կենդանի հնչողության պահանջի դեպքում, երբ հանրությունն ու մասնագետները պահանջեն խնդիրները լուծելու հրատապություն, երբ պահանջեն, այսպես կոչված, գրաքննություն, ապա շատ բան կարող է փոխվել: Բացի այդ` դա նաև կրթական խնդիր է և իր ազդեցությունն է թողնում սերունդների դաստիարակության վրա»:

Ստացվում է, որ քանի դեռ այս ուղղությամբ ահազանգեր չկան, պետական քաղաքականությունից ոչ մի գործնական քայլ պետք չէ սպասել: Մինչդեռ պետությունն ինքը պետք է նպաստի անհատի ազգային նկարագրի ձևավորմանը, ոչ թե ձեռքերը ծալած սպասի, թե ներքևից ինչ կթելադրեն:

Հ.Գ. Որպեսզի Մշակույթի նախարարությունը հնարավորություն ունենա պայքարելու նման երևույթների դեմ, ArmAr.am-ը պարբերաբար կանդրադառնա հայ երաժիշտների բողոքներին, որի նպատակը մուղամը մեր կենցաղից վերացնելն է:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն