ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում վավերացնել Արձանագրությունները
Թուրքական «Զաման» օրաթերթը գրում է, թե Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում վավերացնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Հերթական նախնական զեկույցում Եվրախորհրդարանը նաեւ նշել է, որ քննադատության կենթարկի Թուրքիայի կողմից եվրոպական խաղաղ նախաձեռնությունների ձախողումը, քանի որ Կիպրոսի հարցում իր դիրքորոշմամբ Անկարան խոչընդոտում է ԵՄ-ՆԱՏՕ համագործակցությանը:
Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան պետք է Եվրամիության հետ համակարգի իր արտաքին քաղաքականությունը, մասնավորապես` Իրանին վերաբերող հարցերում, թուրքական կառավարությունը եւ կուսակցությունները պետք է համաձայնության գան բարեփոխումների գործում, առավել մեծ առաջընթաց գրանցեն խոսքի եւ դավանանքի ազատության հարցում: Եվրախորհրդարանը ողջունում է Անկարայի քայլերը քրդական հարցում, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացում:
ArmAr.am












