Գլխավոր » Լրահոս

Վրաստանը ևս շահավետ է համարում «Վերին Լարսի» բացումը

Նոյեմբեր 4, 2009թ. 18:04

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն խոսելով «Վերին Լարս» վերահսկիչ անցակետի բացման մասին ասել է, թե դա  «տնտեսապես շահավետ կլինի Ռուսաստանի եւ Վրաստանի համար, եւ դա որեւէ վտանգ չի պարունակում:

Նրա խոսքերով` ներկայումս այդ հարցով միջնորդավորված բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, ընդ որում` միջնորդը Հայաստանն է: Վրաստանի արտգործնախարարը նաեւ տեղեկացրել է, որ տեղի է ունեցել մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են զուտ տեխնիկական խնդիրներ:

Ըստ Վաշաձեի` կողմերից ոչ մեկը կոնկրետ պայմաններ չի ներկայացնում, նաեւ որեւէ պայմանագրի ստորագրում չի նախապատրաստվում:

Տեղեկացնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու առաջարկով «Վերին Լարսի» բացման հարցը քննարկվելու է երկրի ազգային անվտանգության խորհրդում: Անցակետի բացմանը դեմ է վրացական ընդդիմությունը, որը «վտանգի տարրեր» է տեսնում դրանում. մտավախություն կա, որ Հյուսիսային Կովկասում ստեղծված լարված իրադրության պայմաններում անցակետով դեպի Վրաստան միգրանտների մեծ հոսք կսկսվի, բացի այդ, անօրինական զինված խմբավորումների անդամների` երկիր ներթափանցելու վտանգ կա:

Ի դեպ, ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը անցակետի բացման հետ կապված նշել է, որ Հայաստանը ողջունում է սահմանային անցակետի վերագործարկման գաղափարը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն