Գլխավոր » Լրահոս

Բնակարանամուտ տոնեցին ևս 16 զինծառայողներ

Նոյեմբեր 4, 2009թ. 18:00

bnakaran-1Շարունակվում է զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացը: Գործընթաց, որի շրջանակներում Էջմիածին քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին 16 զինծառայողներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց հանձնեց ծառայողական բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին` նախարարը մաղթեց ծառայողական հաջողություններ, ընտանեկան երջանկություն ու ջերմություն:

Նորակառույց շենքը, որը բաղկացած է 3 մեկ, 10 երկու և 3 երեք սենյականոց բնակարաններից, ապահովված է կենցաղային համապատասխան պայմաններով:

2007թ.-ից առ այսօր շահագործման է հանձնվել 824 բնակարանից բաղկացած 31 շենք:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն