Թուրք երգչուհին խոստովանել է
Նոյեմբեր 5, 2009թ. 11:35
Թուրք երգչուհի Սելդա Բաղջան իր վերջին ձայնասկավառակը նվիրել է «Ակոս» թերթի նախկին խմբագիր, հայտնի լրագրող Հրանտ Դինքի հիշատակին:
Նա խոստովանել է, որ 2007թ. հունվարի 19-ին թուրք ազգայնականների կողմից կազմակերպված Հրանտ Դինքի սպանությունն իրեն մեծ ցավ է պատճառել, և որ իր նոր երգերով ինքն արտահայտում է այդ ցավը:
Սելդա Բաղջան ասել է, թե Դինքը կամուրջ էր հանդիսանում երկու ժողովուրդների միջև: «Իմ պարտքն է իմ երգերով հարգել նրա հիշատակը»:
Երգչուհին հույս է հայտնել, որ վաղ թե ուշ կբացահայտվեն և իրենց արժանի պատիժը կստանան Հրանտի սպանության իրական պատվիրատուները:
ArmAr.am












