Վրաստանի պատրիարքը ժամանել է Ադրբեջան
Նոյեմբեր 5, 2009թ. 11:46
Վրաստանի պատրիարք, Կաթողիկոս Իլյա 2-րդը երեկ ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի ծննդյան 60 և որպես Կովկասի մուսուլմանների առաջնորդ նրա պաշտոնավարման 30-ամյակին նվիրված տոնակատարությանը։
Իլյա 2-րդի ղեկավարած պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել բոլոր ուղղություններով ադրբեջանա-վրացական հարաբերությունների զարգացման առնչությամբ։
ArmAr.am












