Գլխավոր » Լրահոս

Թուրքական մզկիթներն ադրբեջանցիները փակում են ու քանդում

Նոյեմբեր 5, 2009թ. 12:09

mzkitԻնչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, այսօր Ադրբեջանում  արգելված է կրոնական արարողակարգեր անցկացնել թուրքական մզկիթներում: Բայց սա դեռ ամենը չէ. իրողությունն այն է, որ թուրքական մզկիթներն Ադրբեջանում կամ փակվում են, կամ քանդվում:

«Եղբայր» ադրբեջանցիների քայլերից վրդովված` «Մեհթաբադ» մզկիթի իմամ Իսմայիլ Սուլեյմանովը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ մզկիթը փակվել է վերանորոգման պատճառաբանությամբ: Բայց պատճառաբանությունն, ըստ իմամի, առավել քան անհիմն է, քանի որ մզկիթը նոր  վերանորոգված է և նրանում որևէ  աշխատանքի անհրաժեշտություն չկա:

Թուրքական լրատվամիջոցներն այս երևույթն անպատասխան չեն թողել: Ըստ տարածվող լրատվության, թուրքական կողմը  փորձում է պարզել`  ո՞րն է Ադրբեջանի նպատակը, ինչո՞ւ են ադրբեջանցի «եղբայրները» քանդում ու ավերում  թուրք «եղբայրների» մզկիթները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն