ԱՄՆ Պետդեպարտամենտը 700 հազար ԱՄՆ դոլար է տալիս հայերիս` թուրքերին սիրելու համա՞ր
ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարության և մարդու իրավունքների բյուրոն հայտարարել է հայ և թուրք ժողովուրդների միջև պատմական թշնամությունը հաղթահարելուն ուղղված ծրագրերի ֆինանսավորման պատրաստակամություն: Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության, ԱՄՆ կառավարությունը պատրաստ է այդ նպատակի համար ծախսել մինչև 700 հազար դոլար:
Հայտարարության մեջ նշված է, որ, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս ջանքերը, Պետդեպարտամենտի Ժողովրդավարության և մարդու իրավունքների բյուրոն ցանկանում է գտնել երկու ժողովուրդների միջև թշնամության հաղթահարման և հասարակությունների միջև համագործակցություն քարոզող ծրագիր: Ընդ որում, նախընտրելի է, որ ծրագիրն իրականացվի Հայաստանի երիտասարդության, քաղաքագետների, հասարակական կազմակերպությունների ակտիվիստների, կրոնական առաջնորդների շրջանում: Դրա հետ միասին ծրագիրը ենթադրում է նաև ժողովրդավարական գործընթացների զարգացում, խոսքի ազատության և բազմակարծության քարոզում:
ArmAr.am












