Գլխավոր » Լրահոս

ԱԱԾ-ն հերքեց տեղեկատվությունը

Նոյեմբեր 5, 2009թ. 13:09

AAC-n herqum eՀայվրացական սահմանի «միջադեպի» հետքերով

Հայկական լրատվամիջոցներից «news.am»-ը` հղում կատարելով «Հայք» օրաթերթին` տեղեկություն է տարածել, որ հայ- վրացական սահմանում միջադեպ է տեղի ունեցել. ըստ տեղեկատվության հայկական կողմը  փորձել է տեղադրել սահմանային սյուներ, ինչի ժամանակ հանդիպել է վրացական կողմի դիմադրությանը. «Ավելին, սահմանի շրջակայքում հայտնվել են նաև վրացական բանակի ստորաբաժանումները»,- նշում է պարբերականը և ավելացնում, որ իրավիճակն այնքան է թեժացել, որ միջադեպին մասնակցել են նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային ծառայությունների ղեկավարները. «Միջադեպն ավելի ուշ հարթվեց, վրացական զինված ուժերը դուրս բերվեցին, սակայն կողմերը դեռ պետք է հստակեցնեն հայ-վրացական սահմանը»: Ըստ այդմ, «Հայք»-ը անհրաժեշտ է համարում նշել, որ  «վերջին ժամանակներում հայ-վրացական հարաբերությունները սրելու համար լուրջ  ջանքեր են գործադրվում»:

Տեղեկատվությունը ճշտելու նպատակով ArmAr.am էլեկտրոնային թերթի թղթակիցը դիմեց Ազգային անվտանգության ծառայության  մամուլի բաժնի պետ Արծվի Բաղրամյանին: Վերջինս տեղեկացրեց, որ նման միջադեպ  տեղի չի ունեցել: Ա. Բաղրամյանի հաղորդմամբ, սույն տեղեկատվությունը տարածած լրատվամիջոցի նկարագրած «միջադեպն» ընդամենը պարբերաբար անցկացվող ինժեներական միջոցառում է, իսկ երկու երկրների սահմանային ծառայությունների ղեկավարների ներկայությունը, ըստ Բաղրամյանի, պարտադիր պայման` սահմանազատման (դեմարկացիայի) աշխատանքների ժամանակ: «Խուճապի ոչ մի առիթ չկա», -եզրափակեց ԱԱԾ մամուլի բաժնի պետը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն