Գլխավոր » Տնտեսություն

Նախագահ Սարգսյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ

Նոյեմբեր 5, 2009թ. 13:44

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանն այսօր մեկնել է Գեղարքունիքի մարզ:

Նախագահին ուղեկցում էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը և Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Վերջինս նախագահին ներկայացրեց ազգային պարկի գործունեությունը, որից հետո հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նիստին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը , տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում  «Սևան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանն ասել է, թե  խորհրդակցության ժամանակ քննարկվել է երկու հարց` Սևանա լճի ավազանի առափնյա շրջանների մաքրման խնդիրը և ձկների ձվադրման ապահովման խնդիրը:

Ա. Գնդոյանը նշեց, որ  անհրաժեշտ է պայքարել ջրի բարձրացման հետևանքով հնարավոր ճահճակալման դեմ, և տեղեկացրել է, որ  այդ նպատակով հատկացված գումարներն արդեն տրամադրվել են, և աշխատանքներ են տարվում գրեթե բոլոր առափնյա շրջաններում:

Ըստ Գնդոյանի, այդ գումարներն այդքան էլ բավարար չեն աշխատանքները լիարժեք իրականացնելու համար, քանի որ դրանցով հնարավոր չէ գնել անհրաժեշտ համապատսխան տեխնիկա և նոր ներդրումներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կայցելի նաև Լճաշեն գյուղ, որտեղ կհետևի գյուղի մերձակայքում  Սևան-Մարտունի-Գետափ ժանապարհահատվածի հիմնանորոնգման աշխատանքներին:

ArmAr.am


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն