Լեհաստանը զգուշանում է Ռուսաստանի ագրեսիայից
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին կոչ է արել ԱՄՆ-ին Լեհաստանում տեղակայել ամերիկյան զինուժի ստորաբաժանումներ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր ցանկությունն է մեր երկրում տեսնել ամերիկյան զորքեր` որպես վահան ռուսական ագրեսիայի դեմ», – հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ` հավելելով, որ իրենք գիտեն, թե ինչ է նշանակում լինել ՆԱՏՕ-ի սահմանապահ պետություն:
Նա ասել է նաև, որ Վարշավային հատկապես անհանգստացրել է սեպտեմբերին ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունը, որտեղ միջուկային գործողության և լեհական ծովափին դեսանտ իջեցնելու գործողության իմիտացիա է ստեղծվել. «Մեզ հասկանալի չէ, թե ինչ կա այդ զորավարժության հետևում, և ինչ է ցանկանում Ռուսաստանն ասել աշխարհին` ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրի սահմանի մոտ այդ աննախադեպ մեծ զորավարժությունն անցկացնելով», – ասել է Սիկորսկին:
ArmAr.am
Թեգեր` Լեհաստան, Նատո Ռադոսլաո Սիկորսկի, Ռուսաստան












