Գլխավոր » Լրահոս

«Իզվեստյա» թերթի կլոր սեղանը` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ

Նոյեմբեր 5, 2009թ. 12:10

Karta ArmeniiՄոսկովյան «Իզվեստյա» թերթի մամլո կենտրոնում կլոր սեղան է հրավիրվել` «ԼՂՀ  հակամարտություն. խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծում. Ռուսաստանի դերը» թեմայով, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները:

«Դա բավական լուրջ բանավեճ էր, որի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռվել ազատ արտահայտվել արցախյան հակամարտության կարգավորման թեմայի շուրջ: Ելույթներով հանդես են եկել առավելապես ռուս փորձագետները»,-կլոր սեղանի մասին իր մեկնաբանություններն է հայտնել մասնակիցներից Ստեփանակերտի ռեսուրսային կենտրոնի համակարգող Իրինա Գրիգորյանը:

Կլոր սեղանի շրջանակներում մասնակիցները հատկապես  ընդգծել են Արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների ընտրության կարևորությունը:

«Նշվում էր նաև, որ Արցախը միայն քարտեզ չէ, որը գրասենյակում նստած կարելի է վերաձևել, դա իրական տարածք է, որտեղ մարդիկ են ապրում, և անհրաժեշտ է խոսել անմիջապես նրանց հետ»,-լրոգրողներին ներկայացրել է Իրինա Գրիգորյանը: Իսկ երբ քննարկվել է պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը,  մասնակիցները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի հզոր ու մարտունակ բանակ, որ ունակ է ցանկացած իրավիճակում պաշտպանել իրեն և իր ժողովրդին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն