Գլխավոր » Լրահոս, Վերլուծական

Ալեքսանդր Մանասյան. «Ադրբեջանը հաստատված սահմաններ չունի»

Նոյեմբեր 5, 2009թ. 16:49

23Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի 64-րդ նստաշրջանի ժամանակ ՄԱԿ-ի 3-րդ կոմիտեն քննարկումներ է անցկացրել «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայի շուրջ: Քննարկումները տարբերվել են նախորդներից ընթացքի լարվածությամբ ու վեր հանված թեմայի սուր կողմերով:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության վկայությամբ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը փորձ է արել վեր բարձրացնել տարածքային ամբողջականության խնդիրը` վեր դասելով այն միջազգային իրավունքի այլ սկզբունքներից:

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը, սակայն, թեմայի շուրջ ելույթների ընթացքում հակադարձել է մեկ այլ մոտեցմամբ, ըստ որի առաջին հերթին դիտարկել է ազգերի ինքնորոշման իրավունքը` կարևորելով ԼՂՀ ժողովրդի միջազգային նորմերին համապատասխան կատարած ընտրությունը: Հայաստանի ներկայացուցիչը շեշտել է նաև, որ ինքնորոշման իրավունքի ոտնահարումը հանգեցնում է «ողբերգական հետևանքների»:

ArmAr.am-ի խնդրանքով   փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, մեկնաբանելով ՄԱԿ-ում տեղի ունեցածը, հայտարարեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի գործում զավթված տարածքների դեպքում. «Միջազգային ասպարեզում մենք հարցը պետք է ճիշտ շեշտադրումով ներկայացնենք և անպայման շեշտենք, որ մենք, ըստ էության, կապ չունենք Ադրբեջանի կողմից բարձրացված այդ հարցի հետ, որովհետև իրավական առումով ոչ մի փաստաթուղթ չի կարող ներկայացվել` Արցախի` Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ: Բացի այդ, Ադրբեջանն իրականում անգամ հաստատված սահմաններ էլ  չունի»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն