Նիժնի Նովգորոդում կկառուցվի հայկական եկեղեցի
Նոյեմբեր 5, 2009թ. 17:17
Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որից հավաքված 600 հազար ռուբլի գումարը կուղղորդվի Նիժնի Նովգորոդում կառուցվելիք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությանը։
Բարեգործական համերգին մասնակցել են հայ երգիչ-երգչուհիներ։ Ելույթ են ունեցել նաև տեղի հայ համայնքը ներկայացնող «Զանգեզուր» և «Նաիրի» պարային համույթները։ Համերգին ներկա է գտնվել ավելի քան 1300 ունկնդիր, ովքեր հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչներն էին։
Armar.am












