Երաժշտական դաշտը լի է աղբով
«Պիտի գնանք` վաղ, թե ուշ», «Լավագույն տղերքը մենք ենք», «Գետաշեն»: Գուսան Հայկազունի այդ եւ այլ երգեր ռազմի դաշտում եւ առօրյա կյանքում հայորդիներից շատերի համար եղել եւ մնում են հայեցի դաստիարակության կարեւորագույն մասնիկ:
Նիկոլ Գալանթերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արման Դանիելյանն ու գուսան Հայկազունին «Արցախ» ակումբում խոսել են ժողովրդական երգ ու երաժշտության թվացյալ պահպանողների եւ երիտասարդների վերաբերմունքի մասին:
«Չնայած որոշ հաղորդաշարերի գոյությանը` ընդհանուր առմամբ դաշտը լի է աղբով եւ լավ մաքրման կարիք է զգացվում»,- նշել են բանախոսները: Համերգներին իշխանական վերնախավի բացակայությունն այլեւս գուսանին չի տխրեցնում: Նրան արդեն չի հիասթափեցնում անգամ օտարերկրյա կատարողների բուռն ընդունելությունը:
Նոյեմբերի վերջին նրան հրավիրել են Արցախ` Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ անձամբ երկրի նախագահ Բակո Սահակյանի կողմից Երախտագիտության շքանշանի շնորհման համար:
Գուսան Հայկազունի. «Ամեն մարդ, ամեն հայ, ամեն ստեղծագործող, արվեստագետ իր մասը կարող է տալ, իր պայքարը տալ, թե չէ` եթե փորձենք նեղանալ կամ հիասթափվել ու ոչ մի բան չանել, այդպես չի լինի»:
ArmAr.am












