Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է Եվրամությանն անդամակցելը
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնապես հեքել է այն պնդումները, թե իր երկիրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ են եղել: Նա հայտարարել է, որ Թուրքիան փորձելով մերձենալ Արևելքի հետ, չի հրաժարվել արևմտյան ուղղվածությունից: Ըստ Գյուլի, Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է Եվրամությանն անդամակցելը:
Իսկ մինչ այդ այսօր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Թուրքիայի եվրաինտեգրման հարցը: Եվրախորհրդարանը կրկին Թուրքիային կոչ է արել արագացնել բարեփոխումների իրականացման գործընթացը, շեշտելով որ այդ երկրի իրավական համակարգը բավականին մեծ բացթողումներ ունի:
Բացի այդ, Եվրախորհրդարանի պատրաստված զեկույցում բարձր է գնահատվել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը և Թուրքիայի մեջլիսից պահանջվել է փաստաթուղթը արագ վավերացնել:
ArmAr.am












