Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 19-ի

Նոյեմբեր 5, 2009թ. 20:25

Թուրքիայի առողջապահության նախարարությունն այսօր պաշտոնապես հայտնել է, որ երկրում խոզի գրիպի հետևանքով ևս չորս մահացության դեպք է գրանցվել, մահացածների թիվը հասել է 19-ի:

Առողջապահության նախարարի խոսքով՝ զոհերի թվում են 6-ամյա աղջիկ, 28-ամյա երիտասարդ և 32 ու 33-ամյա երկու կին: Հիշեցնենք, որ Թուրքիայում խոզի գրիպից մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 24-ին, երբ մահացել է Անկարայի հիվանդանոցներից մեկի 28-ամյա մի դռնապանը:

Երկրի կառավարությունը երկուշաբթի օրվանից սկսել է խոզի գրիպի դեմ պատվաստանյութ բաժանել ռիսկային համարվող խմբերին` բուժաշխատողներ, երեխաներ, հղիներ, շաքարախտով հիվանդներ, սրտային հիվանդություններով և իմունային անբավարարությամբ տառապողներ: Առողջապահության նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ մոտ 80 հազ. մարդ արդեն պատվաստվել է խոզի գրիպի դեմ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն