Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Էդվարդ Նալբանդյան.«Հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է»

Նոյեմբեր 5, 2009թ. 15:32

Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվում է միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը: Այդ մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքերով, այլ հարցեր չեն քննարկվում, քանի որ հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է եւ անվտանգությունը: «Անվտանգություն բառը ես օգտագործում եմ լայն իմաստով, իսկ դա նշանակում է ցամաքային կապի առկայություն Հայաստանի հետ եւ ոչ միայն այդ բաղադրիչը»,- նշել է նա:

Նալբանդյանն ընդգծել է, որ այդ հարցը պետք է լուծվի բանակցությունների հիման վրա, իսկ քննարկումներն ընթանում են Մադրիդյան սկզբունքների շրջանակներում: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ պետք չէ ակնկալել առաջիկա 3-4 ամսում հարցի լուծում, դա բավական տեւական գործընթաց է: Նախարարը նաեւ նշել է, թե նոյեմբերի 6-ին կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երեւան: Համանախագահներն այսօր գտնվում են Բաքվում:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն