Ստամբուլում կանցկացվի գիտաժողով` նվիրված Ադանայի կոտորածներին
Այսօր` նոյեմբերի 6-ին, Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Սաբանջի համալսարանում կմեկնարկի երկօրյա գիտաժողով` նվիրված 1909թվականի Ադանայի կոտորածներին: Գիտաժողովը կանցկացվի այսպիսի խորագրով`«Ադանա 1909. պատմություն, հիշատակ և ինքնություն. հայացք մեկդարյա հեռավորությունից»:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի, Սաբանջի համալսարանի, Ստամբուլի Բիլգի համալսարանի պատմության ֆակուլտետի, Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի և Բողազիջի համալսարանի պատմության ֆակուլտետի ներկայացուցիչները:
Միջոցառման կազմակերպիչ Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը տեղեկացրել է, որ այս հանդիպումն իրենք նախատեսում էին կազմակերպել Լոնդոնում, սակայն թուրք գործընկերների ցանկությամբ այն տեղափոխվել է Ստամբուլ:
Հիշեցնենք, որ Կոմիտաս ինստիտուտի նախաձեռնությամբ Ադանայի կոտորածներին նվիրված մեկ այլ` «Հիշում եմ Ադանան» խորագրով միջոցառում վերջերս կազմակերպվել էր Գլենդելում, որն ուղեկցվել է մեկամսյա լուսանկարչական ցուցահանդեսով:
ArmAr.am












