Թուրքիայում տնտեսական ճգնաժամը հաղթահարված չէ
Ինչպես փաստում են միջազգային տնտեսագետները, Թուրքիան հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում:
Թուրքիայի կառավարությունը ևս հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել թուրքական արտադրանքը եվրոպական շուկա արտահանելու վրա: Եվ այս հանգամանքը ստիպել էր Անկարային նոր շուկաներ փնտրել Ասիայում և Աֆրիկայում:
Իսկ այսօր արդեն Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չեգլայան վստահեցրել է, որ Թուրքիային հաջողվել է արժանապատվորեն դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից: Ըստ նրա, ներկա պահին թուրքական արտադրանքի արտահանումը դեպի Եգիպտոս աճել է 130%-ով, Ալժիր` 18%-ով, Սիրիա` 23%-ով և այլն:
Մինչդեռ, ի տարբերություն պետնախարարի վստահեցումների, թուրք տնտեսական վերլուծաբանները հայտարարում են, որ նշված ցուցանիշները կեղծ են, Թուրքիան նախկինում ևս օգտվում էր այդ շուկաներից, և որ դա ամենևին նորություն չէ:
Ի տարբերության իշխանության ներկայացուցիչների պնդումների, թուրք տնտեսագետները հակադարձում են` տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հաղթահարված չէ:
ArmAr.am












