Համանախագահները կայցելեն Երևան
Նոյեմբեր 6, 2009թ. 09:55
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ գտնվելով Բաքվում` մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել: Մասնավորապես, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը:
Համանախագահները Բաքվից մեկնել են Թբիլիսի: Այսօր սպասվում է նրանց այցը Երևան: Նրանք կհանդիպեն ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
ArmAr.am












