Գլխավոր » Լրահոս

Հայկական հաղթանակ` «Հենց այնպես» ֆիլմով

Նոյեմբեր 6, 2009թ. 12:50

ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի  նիստում այսօր հայտարարվել են նոյեմբերի 5-ին կայացած «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» թեմայով ֆիլմերի մրցույթում հաղթողների անունները, որոնց շարքում նաև հայուհի Անի Հարությունյանն է` իր «Հենց այնպես» ֆիլմով: Մրցույթի անցկացման առիթը «երկաթե վարագույրի» բացման և Բեռլինյան պատի փլուզման 20-ամյակն է:  Հաղթողների տեսաաշխատանքները ցուցադրվել են «Բեռլինյան պատի» փլուզմանը նվիրված  ԵԱՀԿ հատուկ ցուցահանդեսում:

Մրցույթի ավարտից հետո գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հայներ Հօրսենը հաղթողներին վկայականներ է հանձնել :

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն