Ադրբեջանում անհանգստացած են, որ ԼՂ հիմնահարցի լուծման գործընթացում ևս մեկ տարի անցավ ապարդյուն
«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանում գտնված ժամանակ քննարկելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խնդիրը` նշել են, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։
Հանդիպման ժամանակ նրանք նաև խոսել են այն մասին, թե մտադիր են դեկտեմբերի սկզբին Աթենքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։
Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմը մեծ հույսեր չի կապում հակամարտության կարգավորման` միջնորդների աշխատանքների հետ։ Մասնավորապես, ադրբեջանական «zerkalo.az»–ը գրում է. «ԼՂ հիմնահարցի լուծման գործընթացում ևս մեկ տարի անցավ ապարդյուն»։ Որպես հիմնավորում թերթը մեջբերել է ՀՀ ԱԳ նախարարի նոյեմբերի 5-ի հայտարարությունը, որում Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվում է միայն ԼՂ-ի կարգավիճակի հարցը, որը Հայաստանի համար առաջնային է։
ArmAr.am












