Փոփոխություններ և լրացումներ աշխատանքային օրենսգրքում
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Որոշումը մշակվել եւ ընդունվել է` հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: Օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով ամրագրված առանձին դրույթների պահանջներին: Նախատեսվում են նաեւ աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցման, արձակման նպաստի վճարման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում վերջնահաշվարկի, փորձաշրջանի ընթացքում աշխատանքի վարձատրության կարգավորման նոր մեխանիզմներ, ինչպես նաեւ ներդնել աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտը:
Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
ArmAr.am












