Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կառավարությունը որոշել է հոգ տանել անօթևան ընտանիքների մասին

Նոյեմբեր 6, 2009թ. 16:50

Կառավարությունը հաստատել է նաև պետական միջոցների հաշվին իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիտորինգի անցկացման կարգը:  Այս առումով  կառավարության կողմից քաղաքաշինության նախարարին պարտավորեցվել  է եռամսյա ժամկետում հաստատել վերը նշված ծրագրերի ընթացքի հաշվետվության ձևերը և դրանց համաձայն կազմված հաշվետվությունը սահմանված ժամկետում ներկայացնել ՀՀ վարչապետի` ավելի վաղ ընդունած որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից սահմանել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու պարտավորությունների կատարման ժամանակացույցը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն