Գլխավոր » Լրահոս

Ոչ ոք չի կարող հակադրվել Ռուսաստանի շահերին

Նոյեմբեր 6, 2009թ. 17:26

«Ռուսաստանն այսօր այն պետությունն է, որն առավել գործնական է կառուցում իր արտաքին քաղաքականությունը։ Եվ այն, ինչ պահանջում է Ադրբեջանից կամ Հայաստանից, նույնը կարող է պահանջել նաև ԱՄՆ-ից կամ ցանկացած  այլ պետությունից, որն իրեն թույլ է տալիս ինչ-որ տեղ հակադրվել Ռուսաստանի շահերին»,- նշում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետի դիտարկմամբ, ամերիկացիները Ռուսաստանի հետ փորձում են համագործակցել  Աֆղանստանի և Իրաքի հարցերում։ «ԱՄՆ-ը և Ռուսաստանը համագործակից են նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում։ Այսինքն՝ ներկայումս գերհզոր տերությունները՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու ԱՄՆ-ը, ցանկացած բնագավառի ու ցանկացած տարածաշրջանի վերաբերող խնդիրների հետ չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի կարծիքի հետ»,- ասում է Սերգեյ Շաքարյանցը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն