Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Վանի հայկական կոթողները դեռ անտարբերության են մատնված

Նոյեմբեր 6, 2009թ. 18:59

Հայկական թուրքալեզու «Ակոս» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի «Դեմոկրատական ժողովրդական» քրդական կուսակցության պատգամավոր Օզդալ Ուջերը երկրի մեջլիսում պահանջել է այլ ազգերի մշակութային կառույցները ևս պահպանել որպես «մշակութային հարստություն»։ Նա նշել է, որ հատկապես անհարգալից վերաբերմունք է դրսևորվում հայկական, ասորական և քաղդեական սրբավայրերի նկատմամբ, ինչի հետևանքով այսօր Վանի Բաշքալե գյուղում գտնվող Կարմիր եկեղեցին օգտագործվում է որպես ամբար, իսկ Ալբայրաքի եկեղեցին՝ որպես ռազմական հենակետ։

Ըստ Ուջերի, Աղթամար կղզու Ս. Խաչ հայկական եկեղեցին չնայած վերականգնվեց, սակայն այստեղ ժամերգություններն արգելված են, նույնիսկ խաչը դեռ չի տեղադրվել եկեղեցու գմբեթին։

Մեջլիսի պատգամավորը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարից փորձել է պարզել, թե քանի եկեղեցի կա Վանում,  դրանց վերաբերյալ ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, և արդյոք Ախթամարից բացի որևէ այլ եկեղեցի կվերանորոգվի՞, թե ոչ:

Ճիշտ է, Թուրքիայում ներկայումս խոսում են հայկական եկեղեցիների վերանորոգման մասին և այդ ուղղությամբ նույնիսկ ինչ-որ քայլեր են արվում, սակայն իրականում այս կերպ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է գայթակղել զբոսաշրջիկներին: Աղթամարի վերանորոգումից հետո այստեղ հասկացել են, որ հիմնականում նման կոթողներն են գրավում զբոսաշրջիկներին: Իրականությունն այն է, որ հայկական և այլ ազգերի մշակութային հուշարձանների նկատմամբ թուրքերի, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունքը շարունակվում է:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն