Գլխավոր » Լրահոս

Դավութօղլուն Փարիզում է

Նոյեմբեր 6, 2009թ. 19:00

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դվութօղլուն պաշտոնական այցով Փարիզում է: Նա հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ` Բեռնար Քուշների հետ և քննարկել երկկողմանի հարաբերությունների զարգացումը, Թուրքիայի` Եվրամիության անդամակցության հարցը և տարածաշրջանի խնդիրները:

Քուշները կրկին բարձր է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը և պահանջել է արագացնել արձանագրությունների վավերացումը խորհրդարանում: Նա Դավութօղլուին խորհուրդ է տվել բաց չթողնել այս հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի` Եվրամիության անդամակցությանը, ապա այս հարցում Ֆրանիսիան չի պատրաստվում զիջել: Ըստ պաշտոնական Փարիզի, Թուրքիան հեռու է եվրոպական չափանիշներից:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն