Գլխավոր » Լրահոս

Եվրամիությունը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Նոյեմբեր 6, 2009թ. 19:10

Ինչպես հայտնում է  թուրքական CNNturk-ը, չնայած Եվրամիության բողոքի նոտաներին, Սուդանի ղեկավարը ժամանում է Թուրքիա։ Եվրամիությունը բողոքի նոտա է հղել Թուրքիային, որովհետև վերջինս չի ցանկանում ձերբակալել այդ երկիր այցելող Սուդանի ղեկավար Էլ Բեշիրին։ ԵՄ-ն հիշեցնում է, որ կա Միջազգային քրեական դատարանի՝ կալանավորման վճիռը, իսկ Թուրքիան Եվրամիության անդամակցության ճանապարհին այդ որոշումը պետք է ի նկատի ունենա։

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մեկնաբանելով ԵՄ-ի բողոքի նոտան, հայտարարել է. «Նրանք ինչո՞ւ են խառնվում։ Էլ Բեշիրը գալու է Թուրքիա զուտ «Իսլամական կոնֆերանս» միության շրջանակներում կազմակերպվելիք համաժողովին մասնակցելու։ Սա երկկողմ այցելություն չէ, եւ դրանում է տարբերությունը»,-ասել է Աբդուլահ Գյուլը։

Միջազգային քրեական դատարանը 2009 թվականի մարտի 4-ին վճիռ է կայացրել ձերբակալել Սուդանի նախագահ Օմեր Էլ Բեշիրին՝ Դարֆուրում իրականացրած մարդկության դեմ հանցանքի՝ ցեղասպանության համար։ ՄԱԿ-ի տվյալներով Դարֆուրում չորս տարի տեւած քաղաքացիական պատերազմում 200 հազար մարդ է սպանվել, եւ միլիոնավոր մարդիկ զրկանքներ են կրել։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն