Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Տիգրան Բալայան. «Պոլուխովը բավականին աղոտ տեղեկություններ ունի բանակցությունների վերաբերյալ»

Նոյեմբեր 6, 2009թ. 20:08

Tigran Balayan1Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով Panarmenian.net լրատվական գործակալության այն հարցին, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հայտարարել է, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մանրամասներին քաջատեղյակ ՀՀ արտգործնախարարը գիտի, որ Ադրբեջանը ինքնորոշման իրավունքն ընկալում է տարածքային ամբողջականության ենթատեքստում, պատասխանել է, որ մեկ երկրի ընկալմամբ չեն մեկնաբանում միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, այլ այնպես, ինչպես միջազգային հանրությունն է դրանք ընդունում: «Ինքնորոշումը նշանակում է ինքնորոշում, տարածքային ամբողջականությունը`տարածքային ամբողջականություն, եւ եթե այդպես չլիներ մենք այսօր չէինք ունենա ՄԱԿի անդամ 192 պետություն: Կան մարդիկ, որոնք երևակայում են, թե ավելի շատ բան գիտեն բանակցություններից, քան դրանց մասնակիցներն ու վարողները»,-նշել է Տ. Բալայանը:

Ըստ նրա, այդպիսինների թվում է նաև Է. Պոլուխովը, որի բազմաթիվ հայտարարություններից ակնհայտ է, որ նա բավականին աղոտ տեղեկություններ ունի բանակցությունների վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն