Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վրաստան

Ադրբեջանում անհանգստանում են, որ Վրաստանից հեռանում են վրաստանաբնակ ադրբեջանցիները

Նոյեմբեր 7, 2009թ. 10:00

f058966f6f801c87ff39f89650ab29fcՎրացաբնակ ադրբեջանցիները  խիստ մտահոգված են, որ Սահակաշվիլու վարչակազմը իրականացնում է այնպիսի քաղաքականություն, ինչի արդյունքում վրացաբնակ ադրբեջանցիները ստիպված լքում են Վրաստանը. «Վրաստանում բնակվող  ադրբեջանցիների սոցիալ-տնտեսական վիճակը տարեցտարի վատանում է, ահա թե ինչու ադրբեջանական գյուղերը դատարկվում են, քանի որ բնակչությունն արտագաղթում է Ադրբեջան»,- հայտարարել է վրաստանաբնակ ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Ալի Բաբաևը: Նա

այս հարցում մեղադրել է Վրաստանի իշխանություններին, որոնք, ըստ Բաբաևի, վարում են` Վրաստանն ադրբեջանցիներից մաքրելու հստակ քաղաքականություն: «Ահա թե ինչու, Վրաստանի պետությունը ոչ մի  օժանդակություն չհատկացրեց Վրաստանում ջրհեղեղներից տուժած ադրբեջանցիներին»,- ասել է նա:

Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններից ադրբեջանցիների հեռացմամբ խիստ մտահոգված` մի ահազանգ էլ հնչեցել է Ադրբեջանի Միգրանտների օգնության կենտրոնի նախագահ Ալովսաթ Ալիևը` հայտարարելով. «Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանների դատարկվելու վտանգն իրական է: Վրաստանի ադրբեջանական 10 գյուղերի ողջ բնակչությունը հեռացել է Վրաստանից»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն