Խոզագրիպը վտանգում է Ուկրաինայի ընտրություններին
Նոյեմբեր 7, 2009թ. 11:37
Ուկրաինայի նախագահի քարտուղարության տնօրենի տեղակալ Իգոր Պոպովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հաջորդ տարվա հունվարի 17-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները հնարավոր է` հետաձգվեն և կազմակերպվեն մայիսի 30-ին:
Հետաձգման պատճառը երկրում համաճարակի բնույթ ստացող խոզի գրիպն է, որը, Պոպովի խոսքով, փոխել է քարոզարշավի ընթացքը։
«Եթե կառավարությանը չհաջողվի հսկողության տակ պահել գրիպի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը, ապա չի բացառվում, որ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվի, և ընտրությունների օրը տեղափոխվի»,- ասել է նա:
ArmAr.am












