Ի՞նչ են խոսել Էրդողանն ու Արամ Աթեշյանը` հայտնի չէ
Նոյեմբեր 7, 2009թ. 12:25
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:
Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի Էրդողանը Արամ Աթեշյանին ընդունել է իր նստավայրում` Դոլմաբախչեի պալատում: Նրանց միջև 45 րոպեանոց զրույց է ընթացել::
Լրատվամիջոցներին փոխանցվել է, թե Աթեշյանն, ընդամենը քաղաքավարության այց է կատարել, որի ընթացքում կողմերը հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տեսակետները ազգային փոքրամասնությունների իրավունքի վերաբերյալ: Լրատվամիջոցներին` զրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվել:
ArmAr.am












