Դավութօղլուին խիստ նյարդայնացրել է Ցեղասպանության մասին հիշատակումը
Նոյեմբեր 7, 2009թ. 15:07
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե առանց Ղարաբաղի հակամարտության լուծման հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի:
«Դա Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների կարծիքն է, իսկ մենք հարգում ենք այդ կարծիքը»,- ասել է Դավութօղլուն:
Ասուլիսին ներկա հայ լրագրողը հարց է ուղղել Դավութօղլուն Հայոց Ցեղասպանության մասին: Հարցը խիստ նյարդայնացրել է թուրք նախարարին: Վերջինս, բուն հարցին պատասխանելու փոխարեն, սկսել է աղաղակել` ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» և ադրբեջանական, այսպես կոչված, փախստականների գոյության մասին: Ապա վրա է բերել, թե Թուրքիայի միակ նպատակն է օգնել այդ «խեղճ» մարդկանց` վերադառնալու իրենց տները:
ArmAr.am












