Մոսկվան ԼՂՀ խնդրում «ստատուս քվո»-ի պահպանման կողմնակիցն է
«Հիմա Ռուսաստանն իր հզորության գագաթնակետին չի գտնվում, ուստի ԼՂ հարցում հնարավոր փոփոխությունները կարող են լինել ոչ ի օգուտ Մոսկվայի»: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սանկտ-Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն, պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեսակետը, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂՀ խնդրի կարգավորմամբ, ասել է. «Ակնհայտ է, որ Մոսկվան բախվում է որոշակի խնդիրների` որպես տարածաշրջանային առաջնորդ, դրա համար էլ ռուսական վերնախավում բավական շատ մարդիկ հանդես են գալիս Ղարաբաղում «ստատուս քվո»-ն պահպանելու օգտին»,- ասել է նա:
Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան վավերացնի հայ–թուրքական արձանագրությունները, առանց ԼՂՀ խնդրում որեւէ առաջընթաց արձանագրելու, վերլուծաբանը պատասխանել է. «Այո, կարծում եմ` Թուրքիան կգնա այդ քայլին: Դա ձեռնտու է թուրքական քաղաքականությանն ու տնտեսությանը: Սահմանների բացմամբ Անկարան կարող է Երեւանի վրա ազդեցության նոր լծակներ ձեռք բերել»:
ArmAr.am












