Գլխավոր » Լրահոս

«Մեկ ազգ, մեկ պետություն». ո’չ մի «ղարաբաղցի» ու «հայաստանցի»

Նոյեմբեր 7, 2009թ. 15:56

Ըստ պատմաբան Գևորգ Յազըճյանի, «հայաստանցի» և «արցախցի» բնորոշումները հայության մեջ սեպ խրելու վտանգ պարունակող նախապայման են: Դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ԼՂԻՄ-ը 70 տարի ապրել է ՀՀ-ից կտրված. «Դա առաջացրեց ինչ-որ առանձնացվածության, մեկուսացվածության զգացողություն: Բաժանվածության այդ բարդույթի հաստատմանը նպաստել են նաև մեր երկրի բնական, աշխարհագրական պայմանները»:

Բարբառների առկայությունը  ևս լուրջ բաժանվածություն է առաջացնում ոչ միայն ՀՀ և ԼՂՀ միջև, այլ նաև ՀՀ-ի ներսում. «Եթե նոյեմբերյանցին, լոռեցին ու արցախցին լիարժեքորեն խոսեն իրենց բարբառներով, իրար շատ դժվարությամբ կհասկանան»:

Պատմաբան Յազըճյանը խիստ բացասական երևույթ է համարում նաև «հայրենիք» հասկացության խեղաթյուրումն ու թյուրըմբռնումը. «Հայրենիքը ևս մեզ համար դեռ հստակեցված չէ: Մամուլից ես դուրս եմ բերել հայրենիքի 48 սահմանում. աշխատավորների հայրենիք, միասնական հայրենիք, երկու հայրենիք, վերջնական ու նույնիսկ` դասակարգային հայրենիք»:

Իրականում այս հարցը թերևս այնքան էլ խնդրահարույց չէր լինի, եթե, պատմաբանի դիտարկմամբ, այդ տարընթերցումներն իրենց հետ չբերեին նաև այլ կարևոր խնդիրների թյուրըմբռնում. «Հայրենիքը սխալ ընկալելով` մենք միաժամանակ սխալ ենք ընկալում նաև դրանից ածանցված հասկացությունները, օրինակ, «հայ դատը», «հայրենադարձությունը»…»:

Հոգեբան Դավիթ Ջամալյանը որպես դեղատոմս առաջարկում է կիրառել «մեկ ազգ, մեկ պետություն» գաղափարը: «Բուժումը», սակայն, հնարավոր է համալիր միջոցառումների շնորհիվ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն