Գլխավոր » Լրահոս

Հայ արի հետախույզները` Արարատի ու Արագածի միջև

Նոյեմբեր 7, 2009թ. 17:11

zinvor2Արզնու օդանավակայանն այնպիսի վայրում է գտնվում, որտեղից ձախ կողմում պարզ երևում է երկգագաթ Արարատը, աջում` քառագագաթ Արագածն է:

Այսօր օդանավակայանը լեփ-լեցուն էր և’ հանդիսականներով, և’ զինվորականներով, և’ հետախուզության զորքերով: Սակայն մի անհանգստացեք` մեր սահմաններն ամուր են` շնորհիվ մեր հզոր բանակի, իսկ բազմության ներկայությունը մեկ  պատճառ ուներ` այսօր հետախուզի օրն է:

Միջոցառման պատվավոր հյուրն ու դիտորդը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր:

«Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, պայմանագրային զինծառայողներ, սերժանտներ և զինվորներ, հարգելի հրավիրվածներ` թույլ տվեք Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորել բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանալ հաջողություններ յուրաքանչյուր հետախույզի, յուրաքանչյուր զինծառայողի` թե իր անձնական կյանքում, թե բոլորիս սրբազան` հայրենիքի պաշտպանության գործում: Յուրաքանչյուր այսպիսի հանդիսավոր արարողություն հնարավորություն է տալիս հետադարձ հայացք ձգել մեր անցած ճանապարհին և տեսնել, թե ինչպիսի արդյունքներ ունենք և ինչ ենք պլանավորում հեռանկարում իրականցնելու համար»,- ներկաներին դիմեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Այնուհետև ընթերցվեցին այն մարդկանց անունները, ովքեր իրենց մնայուն տեղն են զբաղեցրել ոչ միայն հայ, այլև  համաշխարհային հետախուզության պատմության մեջ: Նրանցից են Գեորգի և Գոհար Վարդանյանները, Աշոտ Ղազարյանը, Հայկ Աղազարյանը, որոնց դեռ խորհրդային տարիներին  «հոյակապ քառյակ» անվանում են կնքել:zinvor3

Հանդիսությունն ընթանում էր զինվորական նվագախմբի ուղեկցությամբ, որի  գեղարվեստական ղեկավարն էր  ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, գնդապետ Արմեն Պողոսյանը: Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումները, 22-րդ առանձին «Հատուկ նշանակության բրիգադը», որը փայլեց իր ելույթներով, հայկական խաղաղապահ խումբը, տարբեր մարտարվեստների ներկայացուցիչներ, «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները:

«Ժամանակին մարտարվեստով զբաղված տղաները, բանակ զորակոչվելուց հիմնականում տեղաբաշխվում են  հետախուզական ստորաբաժանումներում, քանի որ ֆիզիկապես պինդ են ու ամուր: Ցուցադրական պարապմունքներն ուսուցում են հենց իրենց` հետախույզների համար և թող բոլորը տեսնեն, որ մենք ունենք մարտունակ բանակ, աչալուրջ հետախույզներ, որ մենք ուժեղ ենք»,- ասաց հետախուզության զորքերի վարչության պետի տեղակալ գնդապետ Հովնանյանը:

Ավելի քան երկու ժամ տևած միջոցառման ընթացում մեր տղաները ցուցադրեցին տարբեր իրավիճակներից ելք գտնելու իրենց կարողությունը, հետախույզի գործիքներով` սվինով, կացնով, սակրավորային բահով իրականցվող փայլուն մարտական գործողություններ:

zinvor4Հայ հետախույզն ու մարտիկը զգոն է նաև օդում: Գրեթե ողջ միջոցառման ընթացքում հայոց երկնքում սավառնում էին ուղղաթիռները, որոնցից պարբերաբար, իրենց թռիչքով, հանդիսականներին ոգևորում, հետախույզի և պաշտպանի ուժն էին ցուցադրում հայ տղաները:

Հայ խաղաղապահներն իրենց ելույթներով ապացուցեցին, որ կարող են հանուն  հայրենիքի գործել ցանկացած բարդ իրավիճակում:

Հանդիսության վերջում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիսավոր կերպով պատվոգրերով,  նվերներով և Անդրանիկ Օզանյան մեդալով պարգևատրեց հետախուզության բնագավառում աչքի ընկած և հայրենիքի պաշտպանման  սրբազան գործում իրենց ավանդը ներդրած հայ մարտիկներին:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ

Zoinvor


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն