Նալբանդյանը կրկին հիշեցրել է թուրքական կողմին
«Թուրքիան չպետք է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը պայմանավորի Ղարաբաղյան հիմնախնդրով»: Այս մասին ճապոնական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվում է Մինսկի խումբը:
Նախարար Նալբանդյանը, միաժամանակ, շեշտել է, որ Անկարան և Երևանն ի սկզբանե արձանագրել են, որ հարաբերություններ են հաստատում` առանց նախապայմանների: Նա նաև հավելել է, որ Հայաստանը շարունակելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Ի դեպ,օրերս Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայտարարել էր, թե` առանց Ղարաբաղյան խնդրի լուծման Թուքիան չի գնա Ադրբեջանի համար ոչ ընդունելի քայլի, այն է` չի բացի հայ-թուրքական սահմանը և չի վավերացնի Արձանագրությունները:
ArmAr.am












