Արոնյանն առայժմ 2-րդն է
Նոյեմբեր 9, 2009թ. 09:30
Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարում, որ անցկացվում է Մոսկվայում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդ տուրից հետո գլխավորում էր մրցանակային աղուսյակը։ Սակայն, 4-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ՝ առաջատարի դիրքը զիջելով Վլադիմիր Կրամնիկին։
4-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը կիսում են 2-3-րդ տեղերը: Մեր գրոսմայստերը առաջատարից հետ է մնում ընդամենը 0,5 միավորով։












