2010 թ. Շվեդիայի խորհրդարանը կքննարկի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ
Շվեդիայի ընդդիմադիր Սոցիալ- դեմոկրատական կուսակցության ջանքերով, Շվեդիայի Կոնգրեսը` ստորին պալատը, ընդունել է որոշում, որով հաստատել է, որ 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացվել է Ցեղասպանություն: Այս որոշումը բավականին նպաստավոր պայմաններ է ստեղծում Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Այժմ սպասվում է, որ Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթուղթը խորհրդարան կմտնի 2010 թվականին:
Մինչդեռ աջերի իշխող կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դեմ է Ցեղասպանության ճանաչմանը, ասելով, որ Ցեղասպանության փաստերը ոչ թե քաղաքական միջավայրում պետք է քննարկել, այլ պետք է թողնել պատմաբաններին:
Հայտնի է դարձել, որ Շվեդիայում գործող թուրքական կազմակերպությունները պատրաստվում են խոչընդոտել 1915թ. իրադարձությունների շուրջ սպասվող քննարկումները:
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ` 2007թ., Շվեդիայի խորհրդարանում առաջարկվել էր ճանաչել Մեծ Եղեռնը, սակայն ձայների մեծամասնությամբ այն մերժվեց:
Հուսանք, որ այս անգամ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը առավել արդյունավետ կլինի:
ArmAr.am












