Էրդողանի համար առավել նախընտրելի է Սուդանի նախագահը, քան Իսրայելի վարչապետը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսրայելին մեղադրել է արաբների դեմ գործած շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ, քան Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրն է գործել Դարֆուրում:
Սուդանի նախագահը հրավիրվել է Ստամբուլ՝ մասնակցելու «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության գագաթնաժողովին:
ԵՄ-ն բացասական էր արտահայտվել Ալ–Բաշիրի այցելության հնարավորության մասին, քանի որ նա միջազգային դատարանի կողմից հեռակա կարգով մեղադրվել է Դարֆուրում աֆրիկացի բնակիչների դեմ իրականացված ցեղասպանության մեջ:
Էրդողանը հայտարարել է, որ իր համար ավելի նախընտրելի է հանդիպել Բաշիրի հետ, քան խաղաղ բնակիչների սպանությունների հարցը քննարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Թուրքիայի վարչապետն ասել է, որ չի հավատում, թե Ալ-Բաշիրը նման հանցագործություն է գործել:
Սակայն Սուդանի իշխանությունները նոյեմբերի 8-ին հայտարարել են, որ նախագահ Բաշիրը չի մեկնի Ստամբուլ՝ հաշվի առնելով ԵՄ-ի բացասական վերաբերմունքը:
ArmAr.am












