Փարիզում Դավութօղլուին հասկացրել են, որ Անկարան պետք է մոռանա ԵՄ անդամակցության մասին
Նոյեմբերի 10-ին Թուրքիայի մեջլիսը քննարկելու է երկրում սպասվող Ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը:
Արդեն հայտնի է դարձել, որ այն կիրականացվի երկու ուղղությամբ. Թուրքիայի մեջլիսը նախ կոչով կդիմի քուրդ զինյալներին` պահանջելով` հանձնվել, ապա կհայտարարի` երկրի ժողովրդավարությանն ուղղված գործընթացի արագացման մասին:
Առաջնային կետերից է քրդական լեզվի կիրառման թույլտվությունը: Այսինքն`տեղանուները, որոնք նախկինում քրդական անվանում են ունեցել, կրկին կվերանվանվեն հին քրդական անվանումներով: Քրդերին կթույլատրվի իրենց երեխաներին կոչել քրդական անուններով, բանտերից կհանվի քրդերնով չխոսելու արգելքը: Ղուրանը ևս կհրատարակվի քրդերենով:
Թուրքիայի ԲՈՒՀ-երում փոփոխություններ են կատարվելու, որոնք հնարավորություն կտանւ բացել քրդերեն լեզվի և նրա բառբառների ուսումնասիրման ինստիտուտներ, իսկ քրդերենը դասավանդվելու է որպես ֆակուլտատիվ առարկա:
Որոշակի բարեփոխումներ է սպասվում նաև հեռուստատեսությունում և ռադիոյում, ինչի շնորհիվ մասնավոր հեռուստաալիքներին թույլ կտրվի իրենց եթերով, առանց ժամանակի սահմանափակման, ցուցադրել քրդերենով հաղորդումներ և գովազդներ: Վերանայվելու է նաև օրենքը որը արգելում է այլ լեզուներով քաղաքական կուսակցություններին քաոզարշավ իրակնացնել:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված և պատրաստվում է լուրջ զիջումների գնալ: Սակայն դա չի նշանակում, որ իրենք կհամակերպվեն Թուրքիայի տարածքում քուրդ զինյալների ներկայության հետ. «Քրդական հարցը դեռ օրակարգում է»,- հայտարել է թուրքիայի վարչապետը: Միաժամանակ ակնարկելով, որ ժողովրդավարական բարեփոխումները Թուրիային` եվրամիություն տանող միակ ճանապարհն են:
Ակնհայտ է, որ այս բարեփոխումներով Թուրքիայի կառավարությունը փորձում է մեղմել, Եվրամիության առաջատար որոշ պետությունների` այդ երկրի նկատմամբ ունեցած կոշտ դիրքորոշումը:
Սակայն Ֆրանսիայի և Գերմանիայի տեսակետը մինչ օրս չի փոխվել, և վերջիններս դեմ են Թուրքիայի ներկայությանը կառույցում: Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին կրկին հասկացրել են, որ Անկարան պետք է մոռանա կառույցում լիիրավ անդամակցության մասին: Այս հարցում Թուրքիայի համար լուրջ խոչընդոտներ է ստեղծում նաև Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետությունը:
Այլ կերպ ասած` վերոնշյալ բարեփոխումներով Էրդողանի կառավարությունը ցանկանում է գոհացնել Եվրամիությանը:
Քրիստինե Մելքոնյան












