Գլխավոր » Լրահոս

Գաղտնի քվեարկության դեպքում` արձանագրությունները հնարավոր է չվավերացվեն

Նոյեմբեր 9, 2009թ. 14:16

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ  Մինասյանի կարծիքով, այս պահին «հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սպառնալիքը» չեզոքացնելու երկու հնարավորություն կա։ Առաջինը, որ Սահմանադրական դատարանը տա եզրակացություն, որ արձանագրությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ Եվ երկրորդ, որ Ազգային ժողովում պարզապես դեմ քվեարկեն արձանագրությունների վավերացմանը։ «Ի դեպ, շատերը սա իրական հնարավորություն չեն համարում, բայց այդ ուղղությամբ աշխատելու մեխանիզմեր ևս  կան»,- ասում է Ա. Մինասյանը։  Մեխանիզմներից մեկն այն է, որ ապահովվի քվեարկության գաղտնիությունը, և այն որևէ կերպ չվերահսկվի։ Այս դեպքում շատ պատգամավորներ՝ ոչ միայն անկախ, պատրաստ են դեմ քվեարկելու։

Մյուս մեխանիզմը կգործի այն պահին, երբ պատգամավորների համար ամբողջությամբ ընկալելի կդառնա Արձանագրությունների ոչ հայանպաստ բնույթը, և, ըստ Մինասյանի, ԱԺ մեծամասնությունը կհամոզվի, որ նրանում, իրոք, կան նախապայմաններ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն