Հերթական մոնիթորինգը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի հատման կետում
Նոյեմբեր 9, 2009թ. 12:01
Նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանական զինված ուժերի հատման սահմանին կանցկացվի հերթական մոնիթորինգը Ֆիզուլի –Հորադիս ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի բանակի կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Պիտեր Կին և Ժասլան Նուրթազինը, իսկ ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը և Վլադիմիր Չոնտուլովը:
ArmAr.am












