Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը կրակ է բացել ԼՂՀ պաշտպանական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբեր 9, 2009թ. 10:53

Ադրբեջանական կողմը չի դադարեցնում կրակահերթերը հայկական դիրքերի ուղղությամբ: Այսպես. Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական Զինված ուժերը բազմաթիվ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը` շփման գծի տարբեր հատվածներում կրակ բացելով ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, նոյեմբերի 6-ին, հակառակորդը ավտոմատներից, գնդացիրներով ու դիպուկահար հրացաններով կրակ է բացել ԼՂՀ Հադրութի, Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի դիրքերի վրա: Դրանից զատ, նոյեմբերի 7-8-ին հրադադարը խախտվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի շփման գծի հարավային, հարավ-արեւելյան, արեւելյան եւ հյուսիս արեւելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից համապատասխան գործողություններ են կատարվել:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն