Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը խոսում է պաշտոնաթողության մասին
Նոյեմբեր 9, 2009թ. 18:36
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Պաղեստինի Ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը կարող է թողնել իր պաշտոնը` միչև հերթական ընտրությունների անցկացումը: Իսկ ընտրությունները նախատեսված են անցկացնել հունվարի 24-ին:
Մահմուդ Աբասը իր պաշտոնաթողության մասին ասել է Եգիպտոսի պատվիրակության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ:
Ասենք, որ Աբասն արդեն իսկ հայտարարել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել հունվարյան ընտրությունների ժամանակ:
ArmAr.am












