Դավիթ Բաբայան. «Ղարաբաղն իր կարգավիճակը վաղուց որոշել է»
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս խորհրդարանում հայտարարել էր, թե բանակցություններում քննարկվում է Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցը: Արձագանքելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը` պարոն Բաբայանը նախ ասել է. «Ղարաբաղն իր կարգավիճակը վաղուց որոշել է»: Ապա հավելել է, թե հակամարտությունը ադրբեջանա- ղարաբաղյան է, հետեւաբար` բանակցային գործընթացում բոլոր հարցերի քննարկումը պետք է տեղի ունենա նաեւ ղարաբաղյան կողմին ընդգրկելով:
Ի տարբերություն ՀՀ ԱԳ նախարարի, որը որպես հակամարտության կագավորման ժամկետ նշում է 3-4 ամիսը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նկատում է, որ մոտակա 3- 4 տարում Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվի. «Առանց որեւէ կողմնակի, հզոր, ուժեղ ազդեցության Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծում առաջիկայում անհնար է»:
ArmAr.am












