Գինու տոն` Արենիում
ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում այսօր նշվում էր Գինու տոնը: Գինու փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի է ունեցել գյուղի կենտրոնական հրապարակում, և դա էր պատճառը, որ Արենիի կենտրոնական փողոցներում դեռ առավոտից դադարել էր երթևեկությունը:
Այս միջոցառումն անցկացվում է 4-րդ անգամ: Նպատակը Արենի գյուղը, խաղողը եւ գինին հանրությանը ճանաչելի դարձնելն է: Սա նաև լավ հնարավորություն է, որ գյուղացիները հնարավորություն ունենան ներկայացնել իրենց բերքն ու բարիքը և միաժամանակ կարողանան վաճառել:
Գյուղի բնակիչներին տոնի առթիվ շնորհավորելու էին եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում Հայաստանում գտնվող Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկին:
ArmAr.am












