Գլխավոր » Լրահոս

Սահակաշվիլին զբաղված է ինքնամեծարմամբ

Նոյեմբեր 9, 2009թ. 20:11

Վրաստանի խորհրդարանն ու նախագահական նստավայրը օրերս վերածվել է հոլիվուդյան ֆիլմի նկարահանումների հրապարակի: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի քանի ժամով իր աշխատասենյակը հանձնել էր հոլիվուդյան դերասան Էնդի Գարսիային, ով ռուս-վրացական պատերազմի մասին պատմող ֆիլմում էկրանավորում է հենց Սահակաշվիլուն:

Ֆիլմում  պատմվում է ամերիկացի լրագրողի մասին, ով հայտնվում է պատերազմական գործողությունների կիզակետում:

Վրաստանի ընդդիմությունը,  քննադատելով  ֆիլմի նախաձեռնությունը, հայտարարում է, թե այն Սահակաշվիլու  պատվերն է, ինչի համար նա հսկայական գումարներ է հատկացրել պետական բյուջեից: Ընդդիմադիրները բողոքում են, որ երկրի ղեկավարը,  պետբյուջեի գումարները սոցիալական խնդիրների լուծման վրա ծախսելու փոխարեն, ինքնամեծարմամբ  է զբաղված:

Վրաց ընդդիմադիրները պարզել են, որ  ֆիլմի պրոդյուսերը հենց Սահակաշվիլին է: Այս հանգամանքը նկատի ունենալով` ընդդիմությունը հայտարարում է, որ  ֆիլմում իրականությունը խեղաթյուրված է:

Ասենք, որ ֆիլմի ռեժիսորը նշանավոր Ռեննի Հարլինն է:

Ռուս- վրացական կարճատեւ պատերազմի մասին պատմող այդ ֆիլմը հանրության դատին կներկայացվի գարնանը: Հեղինակների հավաստմամբ` այն հավանաբար առաջին անգամ կներկայացվի Կաննի փառատոնի ժամանակ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն