Գլխավոր » Լրահոս

Թուրքիայի կառավարությունն է՞ ծրագրում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը

Նոյեմբեր 10, 2009թ. 10:55

123456Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունից առաջ Էրդողանը պատրաստվում է այցելել պատրիարքարան: Այդ մասին տեղեկացրել է թուրքական «Ռադիկալ»-ը:

Ըստ պարբերականի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հանդիպման ժամանակ հիմնականում քննարկել է նոր պատրիարքի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական վատ վիճակի պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները, առաջ է եկել նոր պատրիարք ընտրելու հարցը: Ի դեպ, այս հարցը Թուրքիայում քննարկվում է դեռ 2007թվականից:

Էրդողանը Արամ Աթեշյանին ասել է, թե    անհրաժեշտ է առաջիկա ամիսներին ծրագրել և իրականացնել նոր պատրիարքի ընտրությունը:

Ասենք, որ Աթեշյանից բացի, կան պատրիարքի ևս 5 թեկնածուներ: Նրանք բնակվում են Թուրքիայից դուրս: Մինչդեռ Պոլսո հայոց պատրիարք ընտրվելու համար կարևոր նախապայման է համարվում Թուրքիայի քաղաքացի լինելը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն